Երբ աշխարհը տատանվում է՝ Ձեր հաշվապահությունը պետք է ամուր լինի
2025-06-02
Երբ աշխարհը տատանվում է՝ Ձեր հաշվապահությունը պետք է ամուր լինի։
Ուկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքի լարվածությունը, Չինաստանի նոր տնտեսական քաղաքականությունը և ԱՄՆ տոկոսադրույքների աճը ազդում են ոչ միայն խոշոր ընկերությունների, այլ նաև տեղական բիզնեսների վրա։
Արտարժույթի տատանումներ, մատակարարման խաթարումներ, հարկային օրենսդրության արագ փոփոխություններ — այս ամենը հանգեցնում է մեկ հարցի՝
Ձեր հաշվապահությունն արդյոք պատրաստ է գլոբալ ռիսկերին։
Մենք առաջարկում ենք՝
Ճշգրիտ և թափանցիկ հաշվետվություն
Հարկային կանխատեսում և ռիսկերի գնահատում
Խորհրդատվություն՝ ֆինանսական կայունության համար
Կառավարման հաշվապահություն՝ որոշումների կայացման համար
Ճիշտ հաշվապահը այսօր ավելի շատ ռազմավարական գործընկեր է, քան տեխնիկական օգնական։
Կապ հաստատեք մեզ հետ այսօր։
Հաշվապահություն՝ ոչ միայն օրինականության, այլ նաև բիզնես դիմացկունության համար։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc