«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր»

2025-04-01

‼«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։ Մասնավորապես․
????ստացված հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի որոնման արդյունքների աղյուսակում՝ ըստ հաշվարկային փաստաթղթի մատակարարման ամսաթվի, արտացոլվում է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի հարկման ռեժիմի վերաբերյալ տվյալը՝ «Դուրս գրողի հարկման ռեժիմ», «Հարկման ռեժիմի սկիզբ», «Հարկման ռեժիմի սկիզբ ավարտ» սյունակներով։
????Համակարգի գլխավոր էջերում արտացոլվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ընդհանուր արժեքային տվյալները՝ տվյալ տարվա (ընթացիկ տարվա) հունվարի 1-ից մինչև տվյալ պահի դրությամբ։
????Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում գործարկվել է պարտադիր լրացման նոր դաշտ՝ «Գործարքի տեսակ» անվանումով։
Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
????Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։
????Հաշվարկային փաստաթղթի ապրանքացանկի աղյուսակը լրացնելիս ապահովվել է ընթացիկ տողի (այն տողի, որի վրա տվյալ պահին կատարվում է լրացում) գունավորման հնարավորություն։
Համակարգի ենթաբաժիններում ստեղծվել է նաև մեկից ավելի ՀՎՀՀ-ներով (մինչև 100 ՀՎՀՀ) որոնում իրականացնելու հնարավորություն։
????Համակարգի որոնման արդյունքների աղյուսակում հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կամ ստացողի անվանման կողքին ցուցադրվող կազմակերպաիրավական տեսակը ցուցադրվում է հակիրճ տարբերակով։
????Համակարգում՝ հաշվարկային փաստաթղթերի աղյուսակում, pdf ֆայլում, ինչպես նաև excel ձևաչափով տվյալներն արտահանելիս, արտացոլվում են նաև տարայի ընդամենը արժեքի մասով տվյալները։
????Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթերում սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու դեպքում՝ ստացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն և անձնագրային տվյալները լրացնելուց (նաև սոցիալական ծախսը կատարած անձի հատվածում) և ստուգել կոճակը սեղմելուց հետո, համակարգն ինքնաշխատ լրացնում է ֆիզիկական անձի անունը և ազգանունը։
???? 098 22 11 62
☎️ 010 52 38 49
????ք․Երևան,Թումանյան 1
????ք․Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc