Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:
Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ:
Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc