«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սեյֆ ինվեսթը համալրված է ոլորտում առաջատար մասնագետներով, ինչպես նաև որակավորված և փորձագետ հաշվապահներով, ինչը նպաստում է մասնագիտական որակյալ ծառայությունների մատուցման համար։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc