Հայտարարագրերի իրականացման համար իրական շարժառիթներ են անհրաժեշտ

2025-02-12

Հայտարարագրերի իրականացման համար Սեյֆ ինվեսթը, ի դեմս տնօրեն Ս․Խաչատրյաի հանդես է եկել մի քանի առաջարկներով, որոնք էական խթան կհանդիսանան ծրագրի իրականացման համար,
Այսպես․
Եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եկամտահարկից փոխհատուցվում են
տարեկան կատարված ընդհանուր ծախսերից համապատասխան տոկոսներ, ինչը ինքնանպատակ չէ և կոչված է հարկ վճարողներին շահագրգռելու ճշգրիտ, լրիվ և թափանցիկ հաշվարկներ ներկայացնելու, ստվերային քաղաքականությունը նվազեցնելու, ինչպես նաև հարկ վճարողի մոտ
պետության հանդեպ վստահություն ձևավորելու։
Հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ տարածքային, սոցիալական, սպառողական և ֆինանսատնտեսական առանձնահատկությունները առաջարկվում է՝
1️⃣) Սահմանել ծախսերի շրջանակը, որոնց դեպքում կիրառելի կլինի եկամտային հարկի գումարներից հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը։
2️⃣) Վերամշակել եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու ընթացակարգը և պայմանները՝ դարձնելով այն հանրության համար հնարավորինս պարզ և դյուրին։
3️⃣) Սոցիալական ծախսերի փոխհատուցման ճյուղերը բազմազանացնել և դարձնել ճկուն։
‼մենք չենք առաջարկում չեղարկել հայտարարագրումը, այլ առաջարկում եենք այն իրապես համապատասխանեցնել միջազգային պրակտիկային մոտ և հայտարարագրողների շրջանակը այս փուլում նեղացնել, էապես դյուրին դարձնել այն, միաժամանակ ներդնելով փոխհատուցման իրական ծրագրեր։
ՀՀ կառավարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
ՀՀ Ազգային Ժողով
Առաջին ալիք
Լուրեր

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc