Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ քննարկում 2025 թվականի հուլիսի 1-ից մասն
2024-12-02
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ քննարկում 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնության շուրջ։
Քննարկմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, հասարակական կառույցների, ՓՄՁ ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Խնդիրների շուրջ ելույթ ունեցավ նաև Սեյֆ Ինվեսթ ընկերության տնօրեն` Սերգեյ Ս. Խաչատրյանը, ով բարձրաձայնեց նախագծի շուրջ իր մտահոգությունները և հանդես եկավ առաջարկություններով։
Քննարկման արդյունքում բոլոր կողմերը համաձայնեցին շարունակել նմանատիպ ձևաչափով աշխատանքային քննարկումները և լրամշակել օրենքի նախագիծը, որի վերջնարդյունքը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե հարկային բեռի բարձրացմանը, այլ ստվերային միջավայրի նվազեցմանը։ Հետևաբար, առաջին հերթին նախ ստվերը պետք է վերացնել, հետո նոր նախագիծը կյանքի կոչել, ընդ որում` փոփոխությունն անհրաժեշտ է հետաձգել առնվազը մինչև 2026թ. հունվարի 1-ը, որպեսզի մեկ տարվա ընթացքում հնարավոր լինի իրականացնել անհրաժեշտ գործիքակազմի մշակումն ու ներդրումը։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc