Հարկման Համակարգերը

2022-05-17

Բիզնես սկսելուց առաջ կարևոր է որոշել հարկերի վճարման համակարգը՝ ընտրելով ձեզ համար ամենաօպտիմալ տարբերակը։ ՀՀ-ում անհատ ձեռնարկատերերի հարկումը իրականացվում է հարկման երկու համակարգով՝ ընդհանուր և հատուկ, յուրաքանչյուրը տվյալ համակարգի համար նախատեսված հարկատեսակներով: 


Հարկման ընդհանուր համակարգ.

Այսպես՝ հարկման ընդհանուր համակարգում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը. ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և (կամ) շահութահարկը: 


         Հարկման հատուկ համակարգեր. 

Շրջանառության հարկ, որի դեպքում անհատ ձեռնարկատերերը իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որը փոխարինում է ԱԱՀ-ին:

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում անհատ ձեռնարկատերը իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից:

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

ԱՁ-ի կողմից վճարվող հարկատեսկները:

1. Ավելացված արժեքի հարկը ապրանքների ու ոչ նյութական ակտիվների վաճառքի ու վարձակալության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, գործարքների կնքման արդյունքում պետական բյուջե վճարվող հարկ է:

ԱԱՀ դրույքաչափը յուրաքանչյուր գործարքի գումարի 20 տոկոսն է, որը հաշվարկվում ու վճարվում է ամսական կարգով։

 

2.Շահութահարկը բիզնեսի համախառն եկամտից (հասույթից) պետական բյուջե վճարվող հարկ է։ Շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 18 տոկոս, իսկ հարկման բազան որոշելիս հասույթից նվազեցվում են հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները։ Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, սակայն նաև անհրաժեշտ է վճարել եռամսյակային կանխավճարներ։

 

3.Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, ու այդ հարկային համակարգից օգտվելու համար պետք է ամեն տարի մինչև փետրվարի 20-ը հարկային մարմին ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Այն վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային կարգով: Որոշ դեպքերում (օրինակ՝ հանրային սննդի ոլորտում) թույլատրվում են ծախսերի նվազեցումներ։ 

         Շրջանառության հարկի դրույքաչափը 1.5%-ից մինչև 5% է՝ կախված գործունեության տեսակից: 

                     Շրջանառության հարկ վճարող կարող է լինել այն բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը։

ԱՁ- ի կողմից վճարվող այլ հարկեր:

1. Եկամտային հարկ

Եկամտային հարկը հաշվարկվում ու վճարվում է անհատի կողմից ստացված համախառն եկամտից։ Բիզնեսը պետք է հաշվարկի ու վճարի իր աշխատողների ու իրեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը։

Սահմանված են եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերը՝

• 2022 հունվարի 1-ից՝ 21%

• 2023 հունվարի 1-ից՝ 20%

2. Սոցիալական վճար

Եկամտային հարկից զատ, գործատուները վճարում են սոցիալական ապահովագրության վճարներ

• 5% (մինչև 500,000 ՀՀ դրամ կամ 1,030 ԱՄՆ դոլար եկամտի դեպքում)

• 10% (500,000 ՀՀ դրամից բարձր եկամտի դեպքում):


ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc