Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քայլեր:

2021-06-05

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ-ՀՀ-ում այս պահին չունենք բավականաչափ գրավիչ առաջարկներ օտարերկյա ներդրումների համար։ Անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել գրավիչ և նվազ ռիսկային արտոնություններ, ամենևին խոսքը հարկերի այնպիսի ազատման կամ ներման մասին չէ, ինչպես որ տարիներ առաջ օտարվեցին Հայաստանի պետական ակտիվները:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ-ՀՀ-ի համար մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործումը էական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական ցուցանիշերի վրա։ Բազմիցս ենք լսել Հասյաստանի կարևոր ռեսուրսը դա ՄԱՐԴՆ է: Ցավոք ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում ոչ բոլոր աշխատողներն են զբաղվում իրենց սիրելի գործով, բայց Հայաստանում կա նաև ևս մի հավելյալ վնասակարար գործոն, մեր գործատունները մի շարք մասնագիտությունների շրջանակում շեշտը դնում են բացառապես երիտասարդ կադրերի վրա, իսկ արդեն 50-ից անց աշխատակիցները դառնում են գործազուրկ և առաջանում է մի քանի խնդիր,
Մասնավորապես՝ փորձառունները միշտ չէ, որ իրենց մասնագիտական գիտելիքները փոխանցում են երիտասարդներին, Հայաստանում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարեկանից, բայց շատերը դեռ չհասած այդ տարիքին արդեն իսկ գործազուրկ են, թեպետ նրանցից շատերը կարող են բավականին որակյալ աշխատանք կատարել։
Խնդրի լուծման համար պետք ներդրվի հարկային արտոնություն, մասնավորապես, որոշ մասնագետների պարագայում, օրինակ 50 տարեկանից բարձր աշխատակիցներ ընդունելու դեպքում գործատուին տալ արտոնություն հարկերի նվազեցման տեսքով, ինչպես օրինակ հաշմանդամ աշխատողների դեպքում է սահմանված։

Տնօրեն՝ Սերգեյ Ս. Խաչատրյան:

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-06-05

Փոփոխություններ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կարգում

ՀՀ կառավարությունը սահմանել է նոր կարգավորումներ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ոչ ԵԱՏՄ երկրներից (օրինակ՝ ԱՄՆ, Չինաստան, Եվրոպական երկրներ և այլն) անձնական օգտագործման ապրանքներ են ներմուծում Հայաստան:

Մասնավորապես

1️⃣ Սահմանվել են «Բնաիրային չափաքանակներ»
Այսուհետ, բացի ընդհանուր արժեքային և քաշային սահմանաչափերից, գործելու են նաև կոնկրետ ապրանքատեսակների բնաիրային չափաքանակներ (թե տվյալ ապրանքից քանի հատ կամ ինչ քանակով է թույլատրվում ներմուծել առանց մաքսազերծման):

2️⃣ Ի՞նչ է լինում չափաքանակը գերազանցելու դեպքում
Եթե ներմուծվող ապրանքի քանակը գերազանցում է ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափաքանակը, բայց չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր արժեքային/քաշային սահմանափակումները, ապա մաքսատուրքը և հարկերը կհաշվարկվեն միայն գերազանցող մասի համար (միասնական դրույքաչափերով):

Եթե ապրանքը գերազանցում է ԵԱՏՄ սահմանած ընդհանուր քաշային կամ արժեքային նորմերը, ապա մաքսային պարտավորությունները կառաջանան ամբողջությամբ:

3️⃣ Դեղերի ներմուծման հատուկ կարգ
Դեղագործական արտադրանքի և դեղերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից թույլատրվում է բացառապես ՀՀ կառավարության սահմանած հատուկ դեպքերում, կարգով և չափաքանակներով (ըստ նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, օրինակ՝ 3001-3004 և այլն):

4️⃣???? Նոր որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
(Միևնույն ժամանակ ուժը կորցրած է ճանաչվում նախկին՝ 2024թ. օգոստոսի 8-ի N 1206-Ն որոշումը):

???? համակարգիչների/տեխնիկայի («8471» տողի) համար. 2026 թվականի համար հարկային տարի է համարվելու այս որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (սեպտեմբերի 1-ից) մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

???? Հետևե՛ք Safe Invest-ի էջին՝ մաքսային և հարկային ոլորտի կարևորագույն փոփոխություններին առաջինը տեղեկանալու համար:

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️ ???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? safeinvest.am
???? safeinvest.ac

SAFE Invest 2026-06-04

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Կառավարությունը հաստատել է նոր աջակցության միջոցառում, որի նպատակն է խթանել հայկական ջերմատնային արտադրանքի արտահանումն ու բարձրացնել դրա մրցունակությունը շուկայում։

Եթե զբաղվում եք թարմ պտուղբանջարեղենի կամ ծաղիկների արտահանմամբ, ապա այս տեղեկատվությունը հենց ձեզ համար է։

❓ Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

Այն տնտեսավարողները (իրավաբանական անձինք, ԱԿ-ներ կամ ֆիզիկական անձինք), որոնք 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանից արտահանել են ջերմատնային արտադրանք։

???? Փոխհատուցման չափերը՝ ըստ ապրանքատեսակների.

Կառավարությունը սահմանել է փոխհատուցման հստակ չափեր՝

???? Ելակ – 770 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

????️ Պղպեղ – 400 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Լոլիկ – 275 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Ծաղիկ – 37 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 հատի համար

???? Ինչպե՞ս դիմել
Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։

⚠️ Կարևոր է. Դիմումների ընդունումը մեկնարկում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո։

???? Safe Invest-ի խորհուրդը. Բաց մի՛ թողեք ձեր բիզնեսը զարգացնելու և պետական աջակցությունից օգտվելու այս հնարավորությունը։ Ժամանակին և ճիշտ պատրաստված փաստաթղթերը հաջողության երաշխիքն են։

???? Ունե՞ք հարցեր կամ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված դժվարություններ։ Մեր թիմը պատրաստ է օգնել ձեզ: Գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.a

SAFE Invest 2026-06-03

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac