Slider image Slider image Slider image

Հաշվապահական և ֆինանսական

հաշվառում

Մենք ավելացնում ենք Ձեր բիզնեսի արժեքը ...

Կադրային

գործ

Մարդկային ռեսուրսների կառավարում (HR management)


Իրավաբանական

ծառայություններ

Ձեր շահերի պաշտպանությունը բոլոր պետական ատյաններում


About page image
Մեզ հետ համագործակցում են 10-ից ավելի տարիներ

Համալիր և պրոֆեսիոնալ

աջակցություն Ձեր բիզնեսին:

«Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնը ստեղծված է` հեշտացնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում, ինչպես նաև դրա սսահմաններից դուրս գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց աշխատանքը: Մենք առաջնորդվում ենք արևմտյան այն խոսքերով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իսկ մնացածը ուղղակի հանձնի համապատասխան որակավորմամբ մասնագետներին: Ահա այս գաղափարի հիման վրա է գործում «Սեյֆ Ինվեսթ»-ը: Մեր որակավորված մասնագետներին հանձնելով Ձեր հաշվապահության բանալին, Դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ նվիրվել միայն Ձեր աշխատանքին:
Service icon
Ներքին աուդիտ

Հրապարակվող Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ստորագրում որակավորված մասնագետների կողմից:

Service icon
Հարկային խորհրդատու

Մեզ հետ Ձեր հարկային ռիսկերը զրոյական են:

Service icon
Հարկային խորհրդատու

Մեզ հետ Ձեր բիզնեսի ներդրումները ապահովված են:

Ինչու ընտրել մեզ

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

մեր սկզբունքներն են

Feature icon

Անկախություն

Անկախություն

Համալիր և պրոֆեսիոնալ աջակցություն Ձեր բիզնեսին։

Feature icon

Օբյեկտիվություն

Օբյեկտիվություն

Համալիր և պրոֆեսիոնալ աջակցություն Ձեր բիզնեսին։

Feature icon

Կարողունակություն

Կարողունակություն

Համալիր և պրոֆեսիոնալ աջակցություն Ձեր բիզնեսին։

Feature icon

Անկողմնակալություն

Անկողմնակալություն

Համալիր և պրոֆեսիոնալ աջակցություն Ձեր բիզնեսին։

Feature icon

Գաղտնիություն

Գաղտնիություն

Համալիր և պրոֆեսիոնալ աջակցություն Ձեր բիզնեսին։

«Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական գրասենյակը 2007թ-ից իր կայուն դիրքն է զբաղեցնում հաշվապահական ծառայությունների մատուցման ոլորտում և հրավիրում է համագործակցության` ինչը ավելի կնպաստի Ձեր բիզնեսի սահուն ընթացքին և եկամուտների կայուն աճին:

Անկախ Ձեր կազմակերպության շրջանառությունից, աշխատակիցների քանակից և աշխատանքի բարդությունից, մենք առաջարկում ենք Ձեզ գին-որակ լավագույն համադրությունը:

Մեզ հետ աշխատելու առավելությունները.

  1. Հաշվապահության պրոֆեսիոնալ վարում որակավորված հաշվապահների կողմից
  2. Մարդկային ռեսուրսների կառավարում ` կադրային գործ
  3. Հարկերի պլանավորում ` ի շահ կազմակերպության
  4. Հարկային ռիսկերի հնարավորինս կրճատում
  5. Հարկային և բիզնես խորհրդատվություն
  6. Շահերի պաշտպանություն հարկային ոլորտում
  7. Վարկային փաթեթների կազմում
  8. Գրասենյակային ծախսերի կրճատում
  9. Ժամանակային ռեսուրսի կրճատում (բոլոր վճարումները և այցելությունները կատարվում են մեր աշխատակիցների կողմից)
Հաշվապահական ծառայությունները մատուցվում են որակավորված հաշվապահների կողմից:

Ֆիանանսական առավելությունները

Աշխատանքի ընդունելով անհատ հաշվապահների` կազմակերպությունը վճարում է աշխատավարձ, որը ներառում է եկամտային հարկն ու աշխատողների հնարավոր պարտադիր կուտակային վճարները: Իսկ դիմելով մեր մասնագիտացված կենտրոնին ` Դուք ոչ միայն ազատվում եք նմանատիպ վճարումներից, այլև ստանում եք հաշվապահական որակավորված ծառայություններն ավելի մատչելի պայմաններով:

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ

Հնացած մեթոդներով հաշվապահության վարումը այսօր չի կարող ինտեգրվել տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած ժամանակաշրջանում: Մեր կողմից վարվող հաշվապահությունները վարվում են ՀԾ հաշվապահ ծրագրով:

Պատասխանատվություն և ռիսկերի նվազեցում

Հատուցում ենք մեր կողմից թերի կատարված աշխատանքների պատճառով գոյացած վնասը, մասնավորապես` մեր կողմից ներկայացվող հաշվետվությոեւնների հնարավոր ուշացման հետևանքով առաջացած տույժերը:

Անվճար խորհրդատվություն

Գրեք Ձեզ հետաքրքրող

հաշվապահական հարցերը

և մեր որակավորված մասնագետների խումբը արագ կարձագանքի Ձեզ հետաքրքրող բիզնես հարցերին:
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ Բլոգ

Տես մեր վերջին

բլոգները

SAFE Invest 2025-11-27

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել 2024թ. նոյեմբերի 28-ի N1876-Ն որոշման մեջ, որը սահմանում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 կոդով էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունները։
Լրացման համաձայն՝
2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով ներմուծում իրականացնող, բայց որոշ քանակ ներմուծել չհասցրած շահառուներին, կտրամադրվի հնարավորություն վերադարձնելու վճարված մաքսատուրքը՝ չներմուծված քանակի չափով։ Վերադարձը կիրականացվի ժամանակագրական սկզբունքով՝ հերթականությամբ։
Այս փոփոխությունը վերաբերում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ անհատ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց, որոնք 5000 հատ սահմանված շեմի լրանալուց հետո ներմուծել են նշված կոդով տրանսպորտային միջոցներ՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ հիմք ընդունելով ԵՏՀ Կոլեգիայի 2013թ․ դեկտեմբերի 10-ի №289 որոշման 11-րդ կետի «դ» ենթակետը։

SAFE Invest 2025-11-25

❗❗❗Նոր ներկայացված նախագծով վերջապես ֆիքսվել են
1) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակները, և
2) չհայատարագրվող եկամուտների շեմերը։
????Թեպետ նման կարգավորման անհրաժեշտության մասին բազմիցս եմ բարձրաձայնել, սակայն առաջարկված շեմերը այնքան նվազ են, որ փաստացի չեն փոփոխելու համակարգի բեռնվածությունը և չեն ապահովելու հայտարարագրողների ցանկի իրական բեռնաթափում։
????Սա մոտեցում է, որը լուծման իմիտացիա է, ոչ թե լուծում։
❗Նախագծում ամրացված շեմերը
????Նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացվող գույք/գումար — մինչև 300,000 դրամ
????Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ — մինչև 300,000 դրամ
????Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից ստացվող փոխառություններ — մինչև 5 մլն դրամ
????Ընտանիքի անդամի մահվան դեպքով միանվագ օգնություն — մինչև 300,000 դրամ
????եվ այլ դեպքեր
❗Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկում ներառվել են նաև՝
????Գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները՝ նորմերի շրջանակներում
????Կամավոր աշխատանքի դիմաց փոխհատուցումներ
????Վարկային միջոցների ստացումները
????Միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակներ
????Պետական պարգևներ
????եւ այլ դեպքեր
????Այս նախագիծը, եթե ընդունվի ներկայիս տեսքով, կպահպանի նույն համակարգային բացերն ու ակնհայտ անհամաչափությունները։
Փոքր շեմերը չեն լուծում խնդիրը, այլ միայն երկարացնում են այն․
❗Հայտարարագրման արտաբեռնման քաղաքական նպատակն այսպես չի իրականացվի,
????Հասարակ քաղաքացին շարունակելու է բարդ և երբեմն անհասկանալի գործընթացի առաջ կանգնել,
????Իսկ վերահսկող մարմինները չեն ստանա ակնկալվող պարզեցված գործառույթներ և տեղեկություններ։
❗Այս ամենը նշանակում է, որ մեր օրենսդրությունը կրկին գնում է «փոքր շտկումների» ճանապարհով, մինչդեռ անհրաժեշտ է հստակ, համարձակ և համակարգային վերանայում, որը նախաձեռնությունն ի վերջո կվերածի արդյունավետ գործիքակազմի, ոչ թե հերթական ամբիոնային հայտարարության։

SAFE Invest 2025-11-22

2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Նախագիծը արդեն հաստատվել է կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նպաստի նպատակային օգտագործումը հաճախ չի պահպանվել, և որոշվել է սահմանել միատեսակ չափ բոլոր ընտանիքների համար։
Բացի այդ՝ փոփոխություն է կատարվել նաև այն դեպքերում, երբ
✔️ծնողները ՀՀ քաղաքացիներ են,
✔️երեխան ծնվում է արտերկրում,
✔️երեխային տրվում է այլ երկրի քաղաքացիություն։
Պետությունը հայտնում է, որ եթե ընտանիքը իրեն չի կապում Հայաստանի հետ, միանվագ նպաստի տրամադրումը չի նախատեսվի։
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2