Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքի արդյունավետության բանալին մարդկային ռեսուրսների կառավարման հմտությունների տիրապետման մեջ է:
Մարդկային ռեսուրսների կառավարչի (HR) աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
- Աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի կազմում` համաձայն գործող օրենսդրության, աշխատաժամանակի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվառում:
- Աշխատավարձի հաշվարկ, վճարումների (բանկային փոխանցումով և կանխիկ) կազմում և այլն:
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի, հերթափոխային գրաֆիկների,արձակուրդային գրաֆիկների կազմում և վարում, ներքին կանոնակարգի կազմում: